|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արդեն հայտնել ենք, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր հանդիպում է արմավիրցիների հետ: Դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը բնակիչներին ասաց, որ բարեգործությամբ տնտեսություն չես զարգացի:
«Եթե պարոն Ծառուկյանի ձեռը օրենք լինի, այն գործարարը, որ աշխատում է, որ իր տունը պահի, չի տուժի: Ծառուկյանն այսօր իրավունք չունի օրենք փոխի, եթե հնարավորություն լինի, պայման լինի, ինչ-որ ասել եմ, բոլորն առաջին ամսում է լինելու»,- ասաց նա:
Ծառուկյանն անդրադարձավ նաև արտագաղթի թեմային: «Մարդիկ մտածում են, որ իրենց երեխան կարող է գնա Ղարաբաղ, մահանա, դրա համար ճարահատված վեկալում, գնում են ուրիշ երկիր: Եթե պայմանագրայինների աշխատավարձը 100 հազարով ավելացնում են, երիտասարդների այդ մեծ քանակը ինքնըստինքյան չի գնում Ղարաբաղ, սահման»,- ասաց նա:
Արձագանքելով բնակիչներից մեկի հարցին` Ծառուկյանն ասաց. «Ուրեմս, Միշա', ընտրությունից հետո, Ծառուկյանը քեզ էսքանի մոտ խոսք ա տալիս, կգաս, տեխնիկա իմ կողմից կստանաս, բայց` ընտրությունից հետո»: