Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ մեր աղբյուրների` Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը եւ ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ: Ասում են՝ նրանք խնամիներ են:
Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին` մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ է գնացել, որից հետո Հայրապետյանին է զանգահարել Ադամյանը, թե` ինչո՞ւ ես հորեղբորս տղու հետ հայհոյանքով խոսել, հանդիպել են, որոշել, որ «կողմերին» «բարիշացնեն»:
Հաջորդ օրը կողմերը հանդիպել են, բայց կրկին վիճել են, եւ դանակահարությունն է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: