Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի` Մաքսային միություն մուտքի հետ կապված` պետք է հարմարեցվեն մեր եւ ՄՄ երկրների օրենսդրությունները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու նաեւ գրահրատարակչության ոլորտի վրա:
Օրինակ` Հայաստան ներմուծվող թղթերի համար, ՌԴ-ում մաքսատուրքի վճարից հետո /20 տոկոս/, պետք է վճարել նաեւ 4 տոկոս ԱԱՀ-ն, այսինքն` ստացվում է 24 տոկոսի թանկացում:
«Սա ոչ միայն գրահրատարակչության ոլորտն է ընդգրկում, այլ բոլոր ոլորտները, որտեղ ներմուծում ունենք: Հայատառ գրքերի հրատարակումը, այսպիսով, վտանգի տակ է հայտնվում: Մենք մեր դասագրքերի համար թուղթ ենք ներմուծում Եվրոպայից, եւ հիմա արդեն 10 տոկոս թանկացում է եղել թղթի` եվրոյի արժույթի թռիչքի հետ կապված, բա որ եւս 24 տոկոս թանկանա, ծնողներն ինչպե՞ս են գնելու դասագիրք: Մենք հայի` հայերենով կրթություն ստանալու իրավունքն ենք խախտում»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ եթե ֆիզիկայի դասագիրքն արժե 2000 դրամ, ապա որոշ ժամանակ անց այն վաճառվելու է 3000 դրամով:
Ըստ նրա` միակ ելքը ռուսներին համոզելն է, որ մաքսատուրքը մնա նույն չափով, ինչ այժմ է: Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք զրուցել են ՀՀ մշակույթի եւ կրթության նախարարների հետ, եւ նրանք հավաստիացրել են, որ ֆինանսների եւ պետեկամուտների փոխնախարարներն այժմ բանակցությունների մեջ են ՌԴ-ի հետ:
«Եթե ուզում են անհայատառ աղետից փրկել մեզ, թող դիմեն մեզ, մենք կարող ենք օգնել` ավելի լավ բանակցել»,- ասաց Մարտիրոսյանը: