|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարց ուղղեց վարչապետին, որը վերաբերում էր Սփյուռքին ուղղված կոչին:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը կոչ էր հղել Սփյուռքի հայրենակիցներին` իրենց պոտենցիալը ներդնել Հայաստանում: Պատգամավորը հարցրեց, թե ինչ մեխանիզմով է դա կազակերպվելու:
Վարչապետը պատասխանեց, որ Սփյուռքը «ֆանտաստիկ մեծ պոտենցիալ» ունի, և բոլոր ոլորտներում հնարավոր է ներդնել այդ պոտենցիալը:
«Մենք տվել ենք հեռախոսահամարներ, որ մեզ հետ կապվեն: Իսկ մեխանիզմները տարբեր են, ակնկալում ենք, որ մեր հայրենակիցներն իրենք ձևավորեն առաջարկներ, բանաձևեր, թե ինչպես են տեսնում իրենց պոտենցիալի ներդնումը Հայաստանում»,- ասաց Կարեն Կարապետյանը: