Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, ըստ որի՝ սկսել ենք աշխատել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ,- այս մասին խորհրդարանում իր ելույթում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կապերի ամրապնդմանը:
«Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստեղծել են օրինակելի ռազմավարական դաշինք, որը ներառում է իշխանության բոլոր ճյուղերը։ Իսկ Հայաստանի հետ մեր բարեկամությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Համարձակորեն կարելի է ասել, որ անկախությունից ի վեր Վրաստանը երբևէ նման սերտ կապեր չի ունեցել իր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Ռուսաստանի։
Երեկ ես վերադարձա Ադրբեջանից, որտեղ մենք հերթական եռակողմ հանդիպումն անցկացրինք խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով և կայացրինք կարևոր որոշում, համաձայն որի՝ սկսեցինք աշխատել Վրաստանի, Թուրքիայի խորհրդարանական վեհաժողովի ձևավորման վրա՝ նախագահների նախագահությամբ», - ասել է Սամխարաձեն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։