|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց հազարավոր մարդկանց վերագրանցումների մասին: «Նորմա՞լ է, որ մեկ ամսում 7 հազար քաղաքացի ցանկանում է վերագրանցվել»,- հարցրեց նա կառավարությանը:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ասելով, որ օրենսգիրքը մի քանի հիմքեր է նախատեսում մարդկանց վերագրանցման համար: Նախարարի խոսքով` պատգամավորի հնչեցրած թվերը արտասովոր չեն, և ներկայացրեց վիճակագրական թվեր նախորդ տարիների նույն ամիսների համար, որոնք ցույց են տալիս, որ այն տարիներին, երբ համապետական ընտրություններ չեն եղել, կրկին 5-6 հազարով մարդիկ վերագրանցվել են:
«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց էքստրաօրդինար երևույթ չէ այսքան մարդկանց գրանցման փոփոխությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով արգելված չէ, եթե մարդը ցանկանում է փոխել գրանցման վայրը: