|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մարդը սովորել է պայքարել մի շարք մահացու վարակների դեմ, ինչի արդյունքում` մենք ապրում ենք երկար, սակայն հիվանդանում ավելի շատ. այս մասին, ըստ Reuters-ի, գրված է Վաշինգտոնի համալսարանի առողջության ցուցանիշը հետազոտող կենտրոնի զեկույցում:
Ըստ զեկույցի` աշխարհում շատացել են հիվանդ մարդիկ: Եվ եթե առաջ մարդիկ մահանում էին սովից, ապա հիմա պատկերն այլ է: 2010 թ., օրինակ, աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ է մահացել ավելորդ քաշի հետևանքով: Քիչ չեն նաև ալկոհոլի և ծխախոտի չարաշահումներից մահացածները:
Սակայն ամերիկացի փորձագետները նշում են, որ մահն այդքան էլ ահավոր չէ, այն բանի հետ համեմատած, որ աշխարհում գրեթե անհնար է գտնել լիարժեք առողջ մարդու: