|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր խոսնակ է նշանակվել Օսման Բայդեմիրը:
Ըստ Demokrathaber-ի՝ կուսակցությունն այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով նոր խոսնակի նշանակման պատճառը:
«Քանի որ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը շարունակում է մնալ կալանքի տակ, այդ պաշտոնն այսուհետ կստանձնի կուսակցության՝ Ուրֆայից պատգամավոր Օսման Բայդեմիրը»,- նշվել է հայտարարության մեջ:
Կուսակցության համանախագահներն ու մի շարք պատգամավորներ շարունակում են մնալ կալանքի տակ՝ իբր ահաբեկչական քարոզչություն անելու և այդ կառույցին աջակցելու մեղադրանքով: