|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Փարիզում զբոսաշրջիկների թվաքանակը 2016 թվականին 1,5 միլիոնով կրճատվել է 2015 թվականի նոյեմբերին՝ այնտեղ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, վկայում են Զբոսաշրջության տարածաշրջանային կոմիտեի տվյալները, փոխանցում է «РИА Новости»-ն:
Կոմիտեի տվյալով՝ Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը պակասել է 41,1 տոկոսով, Չինաստանից՝ 21,5 տոկոսով, Ռուսաստանից՝ 27,6 տոկոսով: ԱՄՆ-ից՝ «Ֆրանսիա այցելուների հիմնական խմբից», ճանապարհորդների թիվը նվազել է 4,9 տոկոսով: Ընդ որում՝ Ֆրանսիայի այլ տարածաշրջաններից զբոսաշրջիկների թվաքանակը գրեթե չի փոխվել:
Փարիզի զբոսաշրջության ոլորտին պատճառված վնասները գնահատվում են, մոտավորապես, 1,3 մլրդ եվրո: