|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պեկինի բնակիչ` 72-ամյա Սին Յուեն վիրահատությամբ փոխել է սեռը. ըստ РИА Новости-ի` գրում է China Daily-ն: «Ես ավարտեցի իմ երազանքի իրականացումը` կին դարձա»,- վիրահատությունից հետո ասել է նա:
Նախքան վիրահատությունը Յուեն թեստերի շարք է անցել, պատասխանել ավելի քան հազար հարցի, որպեսզի բժիշկները երաշխիք ունենան` նա իսկապես սեռը փոխելու ցանկություն ունի:
Ի դեպ, Յուեի նախկին կինը հավանություն է տվել նրա մտադրությանը: «Սինն իմ ամուսնուց դարձել էր իմ մտերիմ ընկերուհին, իսկ հիմա մեր հարաբերություններ այնպիսին են, կարծես քույրեր լինենք»,- ասել է նա: