|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տիգրան Ուրիխանյանն ընդգրկվել է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում: Նա ցուցակի 7-րդ հորիզոնականում է:
Yerkir.am-ի հետ զրույցում Ուրիխանյանը «անհեթեթություն» որակեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Գագիկ Ծառուկյանը Ուրիխանյանին ասել է` կընդգրկի իր ցուցակում, եթե հետ վերցնի Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հայցը:
«Անհեթեթություն է, նման բան չի եղել: Ես ընդհանրապես հայց չեմ ներկայացրել Անի Հովհաննիսյանի դեմ: Ես հայց չունեմ, որ հետ վերցնեմ: Մեղադրանքը ներկայացրել է հատուկ քննչական ծառայությունը»,- ասաց նա:
Այնուհետև հայտարարեց, թե ներել է նրան Անի Հովհաննիսյանին, իսկ մնացած ամեն ինչը իրավապահ մարմինների գործն է:
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում: Տիգրան Ուրիխանյանն այս գործով ներգրավված է որպես տուժող, սակայն այս գործով դատական նիստերին չի ներկայանում: Այսօրվա հերթական դատական նիստին պատգամավորը գրություն էր ուղարկել և հայտնել, որ ներել է ամբաստանյալին և չի ցանկանում հանդես գալ տուժող կողմի դիրքից: