|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ապօրինի հարստացման քրեականացման հարցը: Հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց տալուց առաջ հաճոյախոսություններ շռայլեց: «Երկրագնդի ամենաչքնաղ նախարար, հարգարժան Արփինե Հովհաննիսյան»,- դիմեց նախարարին Ուրիխանյանը, ինչը աշխուժություն առաջացրեց դահլիճում: Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Էս վատ հարց եք տալու, նախաբանը փորձում եք լավը անե՞լ»:
Ուրիխանյանը ձևակերպեց հարցը, ասելով որ եթե պաշտոնյան ապօրինի է հարստացել, ապա պետք է պատժվի այլ օրենքների համաձայն իրավապահ համակարգի կողմից՝ «դրայվոտ աշխատելու դեպքում»:
«700 հազար դոլար կերել են, ծրագրի իրականացման անվան տակ, բա բռնեիք»,- ասաց պատգամավորը: Նախարարի խոսքով՝ կաշառք վերցնելը շատ դժվար է բացահայտել, մինչդեռ ապօրինի հարստացման քրեականացումը հետևանքային հանցակազմ է: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանվը հարցրեց Ուրիխանյանին. «Էլի հարց ունե՞ք մեր չքնաղ նախարարին»: Ուրիխանյանը արձագանքեց. «Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով»: