Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Ճապոնական ծովի և Խաղաղ օվկիանոսի ափամերձ հատվածում՝ Ճապոնիայի արևմտյան հատվածում, ձյան առատ տեղումները հանգեցրել են տրանսպորտի աշխատանքի խափանումների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տոտորի պրեֆեկտուրայում Ճապոնական ծովի ափին ձյան շերտի բարձրությունը հասել է 91 սանտիմետրի, ինչը նորմայից 10 անգամ ավելի է: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մոտ օրերս ձյունը կարող է միայն ուժեղանալ:
Տոտորիում տապալված ծառի պատճառով ամբողջ գիշեր խափանվել է էլեկտրագնացքի աշխատանքը: Առավոտյան ծառը հեռացվել է, բայց երկաթուղային գծերին հավաքված ձյան պատճառով գնացքը կարողացել է միայն 300 մետր շարժվել:
Ավտոճանապարհներին առաջացել են մեծ խցանումներ:
Սիձուոկա պրեֆեկտուրայում ուժեղ ձյան հետևանքով առաջացած ճանապարհային վթարների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ: