կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 14:17
Հասարակություն

Թունավորում՝ Երանոս գյուղում. տուժածներից մեկը մի քանի ամսական երեխա է

Թունավորում՝ Երանոս գյուղում. տուժածներից մեկը մի քանի ամսական երեխա է

Փետրվարի 8-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Երանոս գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1973 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, 1991 թ. ծնված Անի Գ.-ն, 1936 թ. ծնված Քնքուշ Գ.-ն, 1968 թ. ծնված Գուլնարա Գ.-ն, 2016 թ. ծնված Միլենա Գ.-ն և 1986 թ. ծնված Ռուզաննա Ե.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, թունավորվել են խոհանոցում տեղադրված գազաբալոնից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն: