Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել, տուժածները (2 հոգի) գտնվում են երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին վրաերթի է ենթարկել Մ. Վ.-ին (ծնված 1963 թ.) և Ա. Զ.-ին (ծնված 1983 թ.):
Մինչ շտապօգնության և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժշկի՝ դեպքի վայր հասնելը, փրկարարները տուժածներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Մ. Վ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը Ա. Զ.-ին տեղում ցուցաբերել է բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: