Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։
Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, նշել չափազանց կարևոր շրջափուլում համատեղ աշխատելու կարևորությունը և հակիրճ ներկայացրել ամերիկյան կողմի հետ փոխգործակցության ընթացքը։
«Մեր բարեկամությունը Ձեզ հետ և Ձեր աջակցությանը մեր նախարարությանը չափազանց կարևորում ենք», - իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը։
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը շնորհակալություն է հայտնել հանդիպման և աշխատանքների ներկայացման համար՝ շնորհավորելով նախարարին․ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Պատրաստ եմ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո աշխատել Ձեզ հետ՝ խթանելու առևտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջև: Սա մեր երկկողմ հարաբերությունների թիվ մեկ գերակայությունն է», - նշել է դեսպանը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։
Նախատեսվող բարեփոխումների առնչությամբ դեսպանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։
Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն