|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 2-5-ը Ռեյկյավիկում անցկացվում է Իսլանդիայի ամենագունագեղ և հետաքրքրաշարժ փառատոնը, որը կրում է «Ձմեռային լույսեր» խորագիրը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, փառատոնի ընթացքում մարդիկ քաղաքը զարդարում են տարատեսակ ծաղկեպսակներով ու զարդանախշերով, իսկ կենտրոնում գունագեղ լուսային շոու է իրականացվում:
Ի տարբերություն այլ եվրոպական լույսի տոների, «Ձմեռային լույսերը» պատմական ակունքներ ունեցող փառատոն է և անցկացվում է XVI-րդ դարից սկսած: Իհարկե, տարեցտարի փոխվում են տեխնոլոգիաները, և գիշերային Ռեյկյավիկը լազերային շոուների և ինստալիացիաների շնորհիվ էլ ավելի հետաքրքիր է դառնում:
Փետրվարի 2-ին լուսային շոուի մեկնարկը, ավանդույթի համաձայն, կտա Ռեյկյավիկի քաղաքապետը: Այսօր վերափոխվում և լուսավորվում է քաղաքի յուրաքանչյուր շենք և պատ:
Տոնակատարության անբաժան մասը Թանգարանների գիշերն է, որն անցկացվում է փետրվարի 3-ին: Յուրաքանչյուր թանգարան հատուկ գիշերային շոու ծրագիր, ցուցադրություն կամ համերգ է կազմակերպում: Փառատոնի երրորդ օրը լրացվում է լոգանքով ու պարերով: Քաղաքային լողավազաններն առաջարկում են լողալ տաք ջրում` ցրտաշունչ ձմեռային բաց երկնքի տակ: