Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստով 25.11.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձեւականորեն ձեւակերպել է իրեն եւ, 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով մարզչի գործառույթներ, նույն ժամանակահատվածի համար իր անվամբ ելքագրել ու ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 1.631.566 ՀՀ դրամի չափով, որը յուրացրել է:
Բացի այդ, 2013-2016 թվականների ընթացքում կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի եւ ֆուտբոլի խմբակի մարզիչների թափուր պաշտոններին ձեւականորեն նշանակել են տարբեր անձանց, ստացել վերջիններիս անվամբ ելքագրված աշխատավարձերը՝ համապատասխանաբար 1.692.610 եւ 2.248.680 ՀՀ դրամի չափով՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 3.941.290 ՀՀ դրամ գումարը:
Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա 30.01.2017 թվականին Է. Բ.-ն ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: