Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադանայից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը ձերբակալվել է։
Ըստ «Ակօս»-ի՝ հունվարի 27-ին բերման ենթարկված Բեշթաշը պայմանականորեն ազատ էր արձակվել։ Դիարբեքիրի հանրապետական դատախազության առարկությունից հետո նրան երեկ կրկին բերման են ենթարկել և ,Դիարբեքիրի դատարանի որոշմամբ, ձերբակալել։
Նշվում է, որ ԺԴԿ պատգամավորը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» մեջ։ Բեշթաշի ձերբակալության հիմնավորումը 2014թ. հոկտեմբերի 6-8-ին Կոբանեի գործողությունների ընթացքում ԺԴԿ Գլխավոր կենտրոնի թվիթերյան միկրոբլոգից կատարած երեք գրառումներն են։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Իդրիս Բալուքենը և պատգամավորներ Լեյլա Բիրլիքը, Սելմա Ըրմաքը, Նուրսել Այդողանը, Գլուրսեր Յըլդըրըմը, Ֆերհադ Էնջուն և Աբդուլլահ Զեյդանը ձերբակալվել էին ավելի վաղ՝ 2016թ․ նոյեմբերի 4-ին։
Հակքյարիից ԺԴԿ պատգամավոր Նիհադ Աքդողանը 2016թ. նոյեմբերի 7-ին էր ձերբակալվել։
Բերման ենթարկված ԺԴԿ-ականներ Զիյա Փիրը, Սըրրը Սուրեյյա Օնդերը, Իմամ Թաշջըէրը, Հյուդա Քայան, Ալթան Թանը, Այհան Բիլգեն, Լեզգին Բոթանը, Նադիր Յըլդըրըմը դատական հսկողության պայմանով ազատ էին արձակվել։
Շըրնաքից ԺԴԿ պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը և Վանից պատգամավոր Թուբա Հեզեր Օզթուրքը, որոնց նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել, արտերկրում են գտնվում։
Քուրդիստանի հասարակությունների միության ՝ KCK գործով Դիարբեքիրի 2-րդ ծանր հանցագործությունների դատարանը ԺԴԿ պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Դիրայեթ Թաշդեմիրին, Չաղլար Դեմիրելին, Սելմա Ըրմաքին, Ահմեդ Յըլդըրըմին, Բեսմիննե Քոնջային, Ալիջան Օնլուին և Նադիր Յըլդըրըմին բռնի բերման ենթարկման որոշում էր կայացվել։
ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Չաղլար Դեմիրելը և ԺԴԿ-ի պատգամավոր Բեսիմե Քոնջան նույնպես ձերբակալվել էին դեկտեմբերի 13-ին։
Երեկ ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Իդրիս Բալուքենն ազատ է արձակվել։