Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հունվարի 31-ի երեկոյան հայտարարել Գերագույն դատարանում թափուր տեղի համար իր ընտրած թեկնածությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Գերագույն դատարանում ինը տեղերից մեկն ազատվել է անցած տարի՝ դատավոր Անտոնին Սկալիայի մահից հետո, որը ավելի քան 30 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Բարաք Օբաման, որը այդ ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, ազատված տեղի համար առաջարկել էր վերաքննիչ դատարանի դատավոր Մերիկա Գարլենդի թեկնածությունը, սակայն հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը հրաժարվել էր քննարկել նրա թեկնածությունը, հայտնելով, որ դատավորին պետք է նոր նախագահը նշանակի։
Թրամփը դիտարկում էր մի քանի պահպանողական դատավորների թեկնածությունները։ Ըստ լրատվամիջոցների՝ հիմնական հավակնորդներն են դատավորներ Նիլ Գորսուչը, Թոմաս Հարդմենը ու Ուիլյամ Փրայորը։