| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որի խոսքով՝ ելույթների ժամանակ հնչեցին որակումներ, որոնցից ո'չ կառավարությունն է տեղյակ, ո'չ էլ մեծամասնությունը: ՀՀԿ-ականն ասաց՝ սա պահպանողական և մակրոտնտեսական կայունության բյուջե է, ապա ներկայացրեց մի քանի կետեր, որոնք հիմնավորում են իր ասածը:
Բաղդասարյանի խոսքով՝ 2014-15 թվականներին տեղի ունեցան երկու խոշոր բացասական զարգացումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեցան մեր երկրի վրա: Խոսքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին է: Նա ընդգծեց, որ մեր տրասֆերտների մեծ մասը մուտք է գործում հենց ՌԴ-ից: Մյուս պատճառը, ըստ նրա, համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազումն է, պղնձի միջազգային գների անկումը՝ այն պարագայում, երբ գաղտնիք չէ, որ մենք հումք արտահանող երկիր ենք:
«Եթե լինեն շեղումներ, ընդդիմության հետ կարժանանանք մեծամասնության քննադատությանը: Համոզված եմ՝ այս որդեգրված քաղաքականությունը կծառայի նպատակին, և միահամուռ ուժերով կհասնենք մեր նպատակին»,- ասաց Բաղդասարյանը` նշելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդդիմախոսներին հորդորեց նաև դրականը նկատել: