|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երևանում վրաերթի ենթարկված 89-ամյա կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ 2016 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1928 թ. ծնված Ծաղիկ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 27-ին, ժամը 23.10-ին, Ծաղիկ Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: