Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: