|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չինաստանը սեփական արտադրության DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի մոտ՝ Հեյլունցզյան նահանգում. հայտնում է Газета.ру-ն` վկայակոչելով Global Times-ը:
Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ համացանցում հրապարակվել են նորագույն հրթիռային համալիրների լուսանկարները:
Նշվում է, որ լուսանկարների հրապարակումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողության հետ. Պեկինը այդպես է արձագանքել «միասնական Չինաստան» քաղաքականության մասին Թրամփի սադրիչ հայտարարություններին:
«Չինաստանի միջուկային պոտենցիալն այնքան ուժեղ պետք է լինի, որ աշխարհում ոչ մի երկիր չհամարձակվի ռազմական բախման գնալ նրա հետ»,- գրում է պարբերականը: