|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Femen շարժումն Ուկրաինայում լուծարվել է 2015-ին: Այդ մասին հայտնել է շարժման ակտիվիստ Յանա Ժդանովան. հայտնում է gazeta.ru-ն:
«Բոլորը հեռացան, ինչպես նավերը` ծովում: Նախկին թիմն այլևս չկա»,- ասել է նա` հավելելով, որ ներկայումս գործող շարժումը Femen-ի հետ ընդհանուր քիչ բան ունի. «Հիմա Femen-ն այլևս կազմակերպություն չէ, այլ` բողոքի ոճ: Մեր կազմակերպության գոյության ընթացքում ձևավորված ոճն ընդամենը ընդօրինակվում է»:
Ժդանովայի կարծիքով` իրենց կազմակերպության` 2015-ին լուծարվելու պատճառը «ինքնակոչ լիդերներն էին», որոնց պատճառով աղջիկները վիճեցին:
Իսկ Femen-ի` Ուկրաինայում առաջնորդ Աննա Գուցոլը հայտարարել է, որ Femen-ը ոչ թե կազմակերպություն է, այլ` շարժում, և այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել իրենց ակցիաներին: