|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) այս տարի չի առաջադրվի ԱԺ ընտրություններին՝ իր փոխարեն նա որոշել է խորհրդարան «գործուղել» «լոնդոններում» ուսանած որդուն՝ Դավիթ Սեդրակյանին:
Սեդրակյանի այսպիսի շրջադարձային որոշումը ՀՀԿ-ում շատերին հայտնի չէր, ուստի «Ժամանակ»-ի հարցումներին որոշակի պատասխան չէին կարողանում տալ նույնիսկ Գործադիր մարմնի անդամ հանրապետականները:
Հայտնի է, որ կուսակցությունում դեռ ամիսներ առաջ Մհեր Սեդրակյանին հասկացրել են, որ ոչ ինքը, ոչ որդին նոր ԱԺ-ում տեղ ունենալու հույս թող չփայփայեն: Վերջինս էլ սկսել է ինտենսիվ բանակցել Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի որդին Ծառուկյանի դաշինքի ռեյտինգային ընտրակարգով մասնակցի ընտրություններում:
Հայտնի է, որ Մհեր Սեդրակյանը միշտ լավ շփումների մեջ է եղել Ծառուկյանի հետ եւ հիմա այդ հարաբերություններն օգտագործելու լավ առիթ է ի հայտ եկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: