կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 22:46
Աշխարհ

Մեզ հետաքրքրեց այս սկանդալային տեղեկատվությունը, եւ չարագործները հայտնաբերվեցին. Կադիրով

Մեզ հետաքրքրեց այս սկանդալային տեղեկատվությունը, եւ չարագործները հայտնաբերվեցին. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել երկու անձի, ովքեր իր ձայնը կեղծելով գումարներ էին շորթում, հաղորդում է Gazeta–ն։

«Ոստիկանություն էր դիմել Սուրգուտում բնակվող մի գործարար, որը հայտնել էր, թե այնհայտ անձինք իմ պահանջել են տալ իր մեքենան եւ զգալի գումար փոխանցել հանգուցյալ հորս՝ Ռուսաստանի հերոս Ահմադ Կադիրովի հիմնադրամ։ Մեզ հետաքրքրեց այս սկանդալային տեղեկատվությունը, եւ չարագործները հայտնաբերվեցին», – սոցիալական կայքերում գրել է Կադիրովը։

Նա հավելել է, որ Սուրգուտում բնակվող երկու չեչենները չեն ընդունում իրենց մեղքը՝ հայտարարելով, թե «ցանկանում էին կատակել»։