կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 17:12
Աշխարհ

Հանձնարարել եմ առգրավել հարսանեկան երկար շարասյունների ավտոմեքենաներն ու վաճառել դրանք. Կադիրով

Հանձնարարել եմ առգրավել հարսանեկան երկար շարասյունների ավտոմեքենաներն ու վաճառել դրանք. Կադիրով

Հարսանիքների անցկացման սահմանափակումները խախտողների ավտոմեքենաները կվաճառվեն ու դրանցից ստացված հասույթը կփոխանցվի հիվանդանոցներին, իսկ իրավախախտներին կուղարկեն հիվանդանոցներ՝ որպես կամավորներ. այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը, նշելով՝ կարանտինի մեղմացման երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 20-ից. այս մասին գրում է «Կավկազսկիյ ուզել»-ը։

Նշվում է՝ որոշումը կայացվել է հունիսի 13-ին Օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, երբ Կադիրովը կտրուկ քննադատության է ենթարկել հարսանեկան տոնակատարությունների կազմակերպման կանոնները խախտողներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ սկսել են անել մարդիկ, շնորհքի, ազնվականության, հավատքի, ամեն ինչի բացակայություն է, քանի որ նրանց կոչ էր արվել պահպանել անվտանգության կանոնները հանուն Բարձյալի, հանուն սեփական ժողովրդի, հանուն սեփական ընտանիքի անդամների։ Կան մարդիկ, որոնք անում են՝ ինչ ցանկանում են։ Ես հանձնարարել եմ առգրավել նրանց մեքենաներն ու վաճառել դրանք։ Ստացված միջոցներն ուղարկել բուժաշխատողներին, քանի որ այս պահին նրանք, բացի բուժելուց, նաև օրական չորս անգամ կերակրում են հիվանդներին ու ամբողջովին զբաղվում նրանց կարիքներով։ Խախտում անողները չեն ամաչում բժիշկներից, որոնք այդքան աշխատում են», ու հստակեցրել՝ խոսքը հարսանեկան շարասյունում մեքենաների թվի խախտումների մասին է։

Այս առնչությամբ նա շեշտել է. «Բոլոր խախտողները, որոնք եղել են այդ հավելյալ մեքենաներում, թող դառնան կամավորներ և սպասարկեն հիվանդանոցները» ու հավելել. «Ստիպե՛ք նրանց լվալ, ավլել հատակը, թող իմանան մեր արածի արժեքը․ սա խայտառակություն է»։

Ըստ Չեչնիայում գործող հակահամաճարակային կանոնների՝ հարսանեկան ավտոշարասյունը պետք է ներառի առավելագույնը երկու-երեք մեքենա՝ ներառյալ հարսի մեքենան։