|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնականը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Ալբայ Ֆուրքան Օզդաբանը, ով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի օգնականն էր, իսկ Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո առաջին շրջանում նաև նրա օգնականը, գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների ժամանակ ձերբակալվել է:
Կոչումով գնդապետ Ալբայը նախագահի օգնականի պաշտոնից ազատ արձակվելուց հետո նշանակվել էր Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական խաղաղապահ ուժերում, որպես գնդի հրամանատար:
Ալբայի հետ Կիպրոսում գյուլենականության մեղադրանքով ձերբակալվել են ևս 8 գնդապետներ, ովքեր հունվարի 16ին տեղափոխվել են Թուրքիա: