|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է` ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք` այդ օրը պետք է «չեպե» չլինի: ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն` տնտեսական մասով:
ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաեւ նախագահի նախկին օգնական Սեւակ Լալայանը:
Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանն կվերդառնա արտերկրից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։