կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 14:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներկա իշխանությունը չպետք է լինի. Հովհաննես Շիրազի որդին՝ ընտրությունների մասին

Նոր ընտրություններն ու նոր քաղաքական համակարգի ձեւավորումը կլինի փրկությունը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Շիրազի որդին՝ քանդակագործ, նկարիչ Վանանդ Շիրազը։

«Այսօր բեկումնային ժամանակաշրջան ենք ապրում։ Այս երեք տարում երեւաց ամեն բան։ Ժողովուրդը, ես՝ նույնպես, հույս էր կապում, որ կլինի ավելի լավ, բայց ընկել ենք անդունդը․ ոչ թե եզրին ենք, այլ անդունդում։ Դուրս գալ է պետք, այլեւս հնարավոր չէ, փոփոխություններ են պետք»,- ասաց նա։

Երկիրն այս վիճակի հասցրած պատասխանատուները, ըստ քանդակագործի, չեն գիտակցում իրենց ահռելի մեղքը, ուստի այս վիճակից դուրս գալու համար ազգովի պետք է ինքնակազմակերպվենք։

«Հասարակության պառակտումը հնարավոր է հաղթահարել միայն ընտրությամբ, պետք է գնալ եւ ընտրել այն ուժին որի մեջ պոտենցիալ ենք տեսնում։ Այս ընտրությունը սովորական ընտրություն չէ, սա պետության, ազգի ճակատագիրը որոշող ընտրություն է լինելու, ոչ թե՝ շարքային։ Պետք է շատ խոհեմ եւ լուրջ մոտենանք»,- ընդգծեց քանդակագործը։

Բանաստեղծի զավակը դժվարանում է ասել, թե ինչ կապրեր Հովհաննես Շիրազը, երբ տեսներ Արցախի կորուստը, զոհերի թիվը, տեսներ, թե ինչպես են մեր զինվորներին նվաստացնում մեր իսկ երկրում։

«Դանթեականի վիշտը, ապրումները նորից կապրեր, ինչպես ամեն հայ»,- նշեց Վանանդ Շիրազը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան