Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երևանցիների մեծ մասի կարծիքով` արագաչափերի թվի ավելացումից հետո Երևանում երթևեկությունը չի փոխվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հրապարակելով «Երևանցիները Երևանի մասին» ամենամյա հետազոտության արդյունքները:
«Արագաչափերի թվի ավելացումից հետո Երևանի երթևեկությունն ավելի անվտանգ է դարձել» պատասխանը տվել է հարցվածների 34.6 %-ը, իսկ 36.8 %-ն էլ ասել է, որ երևթևեկությունը չի փոխվել: Հարցվածների 6.5 %-ը պատասխանել է, որ դրանից հետո երրթևեկությունն առավել վտանգավոր է դարձել, իսկ 14.1%-ն էլ տվել է «ավելի շուտ վտանգավոր է դարձել» պատասխանը:
Գնահատելով վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության աշխատանքի փոփոխությունները՝ հարցվածների մեծ մասը՝ 32.6 %-ը, պատասխանել է, որ չի փոխվել: 26.3 %-ը տվել է «ավելի շուտ դրական» պատասխանը, իսկ 16.9%-ը՝ «ավելի շուտ բացասական», 11.9 %-ը ՝ «ընդհանրապես բացասական» պատասխանը:
Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանի տարբեր վարչական շրջանների 800 բնակչի շրջանում: