կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 08:34
Հասարակություն

Որքա՞ն են տուգանվել վարորդները մինչ արագաչափերի ներդրումն ու դրանից հետո

Որքա՞ն են տուգանվել վարորդները մինչ արագաչափերի ներդրումն ու դրանից հետո

«Հայկական ժամանակը» գրում է. «2011 թվականին, երբ Հայաստանում դեռ ներդրված չէին արագաչափերը և երթևեկության հետևող տեսախցիկները, հայաստանցի վարորդների նկատմամբ կիրառված տուգանքները երթևեկության կանոնների խախտումների համար, կազմել են 2 մլրդ 925 մլն 153 հազար դրամ։ Արագաչափերի և տեսախցիկների գործարկման առաջին տարվա ընթացքում 2012 թվականին, պետավտոտեսուչների կողմից նշանակված տուգանքները կազմել են 1 մլրդ 997 մլն 757 հազար դրամ։ Արագաչափերի և տեսախցիկների կիրառմամբ նշանակվել է 5 մլրդ 61 միլիոն 300 հազար դրամի տուգանք։ 2013-ին պետավտոտեսուչները նշանակել են 2 մլրդ 397 մլն 752 հազար դրամի տուգանք, իսկ արագաչափերի և տեսախցիկների կիրառմամբ նշանակված տուգանքների չափը եղել է 8 մլրդ 950 մլն 165 հազար դրամ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։