Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփեց 2016 թվականի աշխատանքները:
Yerkir.am-ը հետաքրքվեց, թե ինչ քայլեր են իրականացվում «Փոքր Մհեր« կրթահամալիրում, քանի որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սաները բողոքում են տնօրենից` ասելով, որ նա վիրավորում է իրենց, արժանապատվությունը տրորում: Ի դեպ, այդ կապակցությամբ ծառայողական քննություն էր սկսվել կրթահամալիրում:
ԿԳ նախարարը պատասխանեց, որ իրականում խնդիրն ավելի բարդացավ, քան զուտ տնօրենի` պաշտոնում մնալ-չմնալն էր: «Փոքր Մհեր»-ում, որը, ըստ Մկրտչյանի, բավականին լավ գաղափար է, և որի սաները լավ արդյունքներ են տվել, կա պրոբլեմների թնջուկ: «Կան իրավական, տնտեսական և մանկավարժական խնդիրներ: Մեզ մտահոգեց, որ ինչ քրեական միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են: Մենք բավական լուրջ ուսումնասիրություն ենք անցկացրել, քանի որ այնտեղ կա նաև լուրջ որակ և մանկավարժական կոլեկտիվ: Լուծումը տվել ենք արդեն` պաշտպանության նախարարության հետ, ուղղակի պետք է ձևաչափ ունենանք, որ կրթահամալիրի հիմնական դպրոցի կրթական ծրագիրն առանձնացնենք ու ավելի բացենք, որ աղջիկներ էլ սովորեն: Բացի այդ` փակության մեջ է խնդիրը, ինֆորմացիոն փակ շրջան է ստեղծվել, որը բերել է բացասական հետևանքների: Իսկ ավագ դպրոցը պետք է ՊՆ-ի ենթակայության ներքո լինի»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ առաջարկությունների փաթեթ են ներկայացրել կառավարությանը: