կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 17:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան մարդիկ՝ բոլոր պրոբլեմների մեջ փնտրում են մեղավորների՝ իրենք իրենց անճարությունը արդարացնելու համար․ Ռ․ Քոչարյան

Կան մարդիկ, որոնք բոլոր պրոբլեմների մեջ ավելի շատ եւ հենց սկզբից փնտրում են մեղավորների՝ իրենք իրենց անճարությունը արդարացնելու համար։ Սովորաբար, կյանքում նման մարդիկ շատ բանի չեն հասնում, քանի որ միշտ արդարացում կա, եւ դրա թիրախը ուրիշներն են։ Եթե այդ մարդը ղեկավար պաշտոնի չի, այդ կեցվածքից տուժում է իր ընտանիքը։ Եթե այդպիսի մարդը դառնում է պետության ղեկավար, ամբողջ ժողովուրդը գերի է դառնում այդ կեցվածքին։ Ղեկավարի հիմնական գործը որոշում կայացնելն է․ եթե դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցրել որոշում կայացնելու համար, ապա բարի եղիր պատասխանատվություն կրիր որոշումների հետեւանքների համար․ ավշարցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ այսօր մենք ունենք իշխանություն, որը պատրաստ չէ որեւէ չափի պատասխանատվություն վերցնել սեփական որոշումների համար։ Մենք, ասում է Ռոբերտ Քոչարյանը, 2018-ի իրադարձություններով պայմանավորված, բարձրագույն պաշտոնի ենք ընտրել մի թիմի մի մարդու, որը այդ տեսակի է։

«Այդ մարդն այս տեսակի է՝ կայացնել որոշումներ, կայացնելու ժամանակ գոռգոռալ, որ ինքն է գերագույնը, գլխավորը, ամենից սիրունն է, գեղեցիկն է, սիրված է, հետո, ձախողման պարագայում, մեղքը գցել բոլորի վրա։ Էս պատերազմի պարտության մեղքն էլ փորձեց Ռուսաստանի գրպանը գցել։ Սա պատուհաս է երկրի համար։ Մենք գնում ենք ընտրությունների, ինձ մոտ հարց է առաջանում՝ այդպիսի մարդը իրավունք ունի՞ մնալու երկրի ղեկին։ Այդ հնարավորությունը ձեր ձեռքին է։ Շտկելո՞ւ ենք դա, թե՞ չենք շտկելու»,-հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաեւ ավշարցիների հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում