կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 12:17
Սպորտ

Հայ բասկետբոլիստների ելույթները` ԱՄՆ-ում

Հայ բասկետբոլիստների ելույթները` ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հորնեթս Դելևր»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանը, «Բիրհամփթո» թիմի հետ խաղում պարտություն կրեց 66-85 հաշվով: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 9 րոպե և վաստակեց 7 միավոր: 12 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 6 –րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելս»-ը սեփական հարկի տակ հաղթանակի հասավ «Նորթ Վեստերն Նազարեն Քրուսադերս»- ի նկատմամբ` հաղթելով 87-61 հաշվով: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրեց 12 րոպե և վաստակեց 4 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում է 4-րդ տեղը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»- ը շարունակում է իր հաղթարշավը` այս անգամ հաղթելով «Քալ Փոլի» ակումբին 81-55 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը («Կալիֆորնիա Գոլդեն Բիարս») խաղադաշտում անցկացրեց 1 րոպե: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը գտնվում է 4-րդ հորիզոնականում:

«Գլենդել ՍՍ»-ը պարտվեց «Կոմտոն»-ին` 84-94 հաշվով: Ջեկ Կարապետյանը («Գլենդել ՍՍ») մասնակցեց ամբողջ հանդիպմանը և վաստակեց 15 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 80-59 հաշվով հաղթեց «Նորթ Ֆլորիդա» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 7 միավոր: