կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 23:10
Քաղաքական

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել է Արփինե Հովհաննիսյանին

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել է Արփինե Հովհաննիսյանին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը արձագանքել է նախկին ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա խոսում է պետական աշխատողների օպտիմալացման մասին:

Հիշեցնենք` Արփին Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։

«Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)։

Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեեւ ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը։ Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ: Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող: Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար»-գրել էր Արփինե Հովհաննիսյանը:

Ատոմ Ջանջուղազյանը այսպես է արձագանքել. «Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի, ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է՝ պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց, ընդ որում՝ դա փակագծերի մեջ է ներառված, և դա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի նպատակն ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ. «Ընդհակառակը, դա շատ լավ արտահայտված և նկատելի տեղում դրված էր կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումը օպտիմալ դարձնելու ուղղությամբ»: