Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Վայոց ձորի Ջերմուկ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում հունիսի 8-ին անցկացվելիք` համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետում՝ մայիսի 4-ից մինչև մայիսի 9-ի ժամը 18-ը առաջադրվել են, համապատասխանաբար, երեք և չորս թեկնածուներ:
«Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ի լրումն ավելի վաղ թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով Ջերմուկի քաղաքապետի ընտրություններին թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրած գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Հովհաննիսյանի և «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ավագ տեխհսկիչ, անկուսակցական Ազատ Հովակիմյանի, այսօր առաջադրվել է նաև «Ջերմուկ» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Կորյուն Ստեփանյանը:
Գործող քաղաքապետն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ երկու անկուսակցական թեկնածուները՝ ինքնաառաջադրման կարգով: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին այսօր ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «ՀՋԿ» ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի տնօրեն, ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցը և ինքնաառաջադրվել «Վարարակն» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը:
Վերջինս Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ զինված միջադեպի արդյունքում մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի հարազատ եղբայրն է: Գորիսի քաղաքապետի ընտրություններին ավելի վաղ՝ մայիսի 6-ին, ինքնաառաջադրվել էին անկուսակցականներ՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը և «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը»,- գրում է կայքը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: