|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Ահմեդ Դավութօղուն «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա ձևավորելու վերաբերյալ երեկ կայացած բանակցություններից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Ըստ AA-ի՝ Դավութօղլուն հայտնել է, որ բանակցությունների ընթացքում պարզ է դարձել` կոալիցիա ձևավորելն անհնար է:
«Այս պահին կոալիցիա կազմելու ճանապարհը չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես դրա համար իմ ձեռքից եկած ամեն ինչ արեցի»,-ասել է Դավութօղլուն: