|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նոյեմբերի 29-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ նախարար Արծվիկ Մինասյանի ղեկավարությամբ, կայացել է քննարկում-խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:
Քննարկման առանցքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար կոշտ կենցաղային թափոնների տեղադրման բնապահպանական դրույքաչափերի սահմանման և դրանց կառավարման խնդիրներն էին:
Անդրադարձ է եղել կենցաղային թափոնների տեսակավորման կարգավորման անհրաժեշտությանը, քննարկվել են աղբահանության անվտանգ և արդյունավետ կազմակերպման, այս համատեքստում` պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հարցեր: Քննարկման արդյունքում կարևորվել է խնդրի կարգավորման գործում օրենսդրական փոփոխությունների և միջազգային փորձի ուսումնասիրման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը: