|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բնապահպանության նախարարությունում ևս ավտոմեքենաների կրճատում է տեղի ունեցել` մոտ 25 ավտոմեքենա. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով`մեքենաները ոչ թե պահուստային են, այլ ներկա պահին շահագործվող: Իսկ թե կոնկրետ ո՞ւմ էին սպասարկում մեքենաները, նախարարը դժվարացավ ասել:
Հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար, Գրիգորյանը պատասխանեց, թե, օրինակ, ընդերքի ոլորտի համար ստեղծվել է մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոռուպցիոն ռիսկերից: «Արդեն մեկ տարի է` մենք սկսել ենք, և դա շարունակական է լինելու»,- եզրափակեց նախարարը: