|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտի (Դիարբեքիր) համաքաղաքապետ Գյուլթեն Քըշանաքին սպառնում է 230 տարվա ազատազրկում:
Ըստ Demokrathaber-ի՝ Դիարբեքիրի գլխավոր դատախազության կողմից ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալված՝ «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցության անդամ Քըշանաքը մեղադրվել է «զինված ահաբեկչական խմբավորում ստեղծելու և այն ղեկավարելու, ինչպես նաև 41 անգամ ահաբեկչության քարոզչություն իրականացող ելույթով հանդես գալու» մեջ:
Այս մեղադրանքների հիման վրա 230 տարվա ազատազրկման ենթարկելու պահանջով նրա դեմ դատական գործ է հարուցվել: