|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Նոյեմբերի 28-ից սկսած` ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Սիլվան շրջանի 6 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել:
Ըստ CNNturk-ի՝ այդ մասին տեղեկացնող հայտարարության մեջ նշվել է, որ պարետային ժամ հայտարարվել է Սուսսուզ, Գյունդուզքյոյ, Էսքիքյոյ, Օթլուք, Ուչբասամաք և Քարահաջը գյուղերում:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ նման որոշում է կայացվել Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև շրջանի անվտանգությունը ապահովելու նպատակով:
Պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև շրջանի ղեկավարության կողմից հավելյալ ծանուցում լինի: