|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 11-ին` ժամը 10.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում կուտակված գազերի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի հետևանքով փլուզում տեղի չի ունեցել, զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
Նշենք, որ շենքում տեղակայված է «ԱրմենՏելի» գրասենյակը: