Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Արմեն Դարբինյանի, որպես «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամի ընտրությունը տեղի Է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք Է ստացել երեք օր առաջ: «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են ընկերության սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության կողմից: Ներկայումս «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդն ունի հինգ անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն Է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուսներ են:
Արմեն Դարբինյանի նշանակումը վերջին մեկ ամսում «ԱրմենՏելում» արդեն թվով երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: Մայիսի սկզբին «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պյատախինը: Նա մինչ այս զբաղեցրել է «Վիմպելկոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնը: Տաս օր առաջ Էլ ֆիքսված կապի բլոկի նոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պոնոմարյովը: