|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօր դատարանին հաջողվեց հետազոտել գործում առկա ապացույցներից միայն մի տեսաձայնագրություն, որը վերաբերում էր վկա Վահագն Մնացականյանին ճանաչման գործողությանը: Ուշագրավ է, որ քննիչը քննչական գործողությունը տեսաձայնագրել էր «iPhone 6» տիպի հեռախոսով:
Դատավարության կողմերն ու նիստին ներկա մյուս անձինք ստիպված էին էական նշանակություն ունեցող տեսանյութերը դիտել նիստերի քարտուղարի համակարգչով, այն էլ` կադրերը «շրջված»: «Թարս նկարված» կադրերը դիտելիս ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, արձագանքեց. «Որ պատկան կառույցները ճիշտ նկարեին, գլուխներս չէր ծռվի»:
Պարզվում է` նորագույն տեխնոլոգիաների այս դարում դատարանները չունեն մեծ էկրաններով հեռուստացույցներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսանելի կերպով հետազոտել տեսանյութերը, և մարդկանց դատում են ձեռքի տակ եղած համակարգչով կամ հեռուստացույցով ցուցադրված ապացույցներով:
Ինչևէ, վկան քննչական գործողության ընթացքում չճանաչեց ճանաչման ներկայացված 4 անձանց լուսանկարները:
Տեխնիկական խնդիրների պատճառով չհաջողվեց հետազոտել գործում առկա այլ տեսանյութեր, մասնավորապես` տեսանկարահանող սարքերի կողմից ամբաստանյալների շարժն արձանագրած տեսագրությունները:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ հերթի: