|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
«Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, լրագրող և ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը, որի պատճառով բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հետ էր վերադարձել Կիևի օդանավակայան, դատի է տվել ուկրաինական իշխանություններին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին Մարտիրոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Մարտիրոսյանին ստիպել են լքել օդանավը, որից հետո այն շարունակել է իր չվերթը: Ուկրաիանական կողմը չի պարզաբանել կատարվածը:
Նշենք, որ Մարտիրոսյանը հայտնի է որպես վառ հակամայդանական: