Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, թե հանրության մոտ տպավորություն է, որ իրավապահ համակարգը միայն ոչ խոշոր ձկներին է բռնում, խոշոր մեղավորներն այդպես էլ անպատիժ են մնում, ասաց. «Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետևել եք, բազմաթիվ քրեական գործեր են քննվել, որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ենթարկվել պատասխանատվության»: Ի դեպ, Հովհաննիսյանն այս համատեքստում չկարողացավ որևէ օրինակ բերել:
Արձագանքելով դիտարկմանը, թե ՊՊԾ գնդի գրավումից շուրջ երեք ամիս անց էլ, երբ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապատի թիկնազորի գործողությունների մասին, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, Հովհաննիսյանը նշեց, որ նախաքննությունը դեռևս շարունակվում է, նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը սահմանող հոդվածի համաձայն՝ նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթ իրականացնող քննիչի թույլտվությամբ:
«Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ տվյալներ հայտնելուց: Հավաստիացնում եմ՝ գործով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, դրանք կատարած անձանց շրջանակը պարզելու և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ: Չեմ կարող ասել, թե մամուլում հրապարակված անձինք արդեն իսկ ներգրավվել են վարույթում և ինչ կարգավիճակում են: Դա բացառապես վարույթ իրականացնող քննիչի լիազորությունների շրջանակում է»,- ասաց նա:
Հարցին, թե նորմալ համարո՞ւմ եք, որ ՀՔԾ-ն հրապարակում է տվյալներ, ըստ որոնց` ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ոստիկանների մահվան մասով բացահայտումներ են եղել, և հայտնի են ոստիկաններին սպանած անձինք, սակայն նրանց անունները չեն հրապարակվում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հրապարակման նյութի շրջանակը որոշում է կոնկրետ քննիչը»:
Նա նշեց նաև, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված մեղադրական եզրակացությամբ` յոթ անձի վերաբերյալ գործեր են անջատվել և ուղարկվել դատարան, դրանցից չորսով կամ հինգով կալանավորված անձինք կան, և նախաքննությունը շարունակվում է:
Հարցին` Լյովա Երանոսյանը կանչվե՞լ է հարցաքննության, Հովհաննիսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: