Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագիրն էր ներկայացնում վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին պատասխանելիս անկեղծացավ` ասելով որ թեև քաղաքական ելույթներ ունենալն իր ուժեղ կողմը չէ, սակայն այն, ինչ ասել է, անկեղծ է ասել:
«Ոչ իրականանալի ծրագիր չենք բերել ու չենք փորձել պոպուլիզմով զբաղվել, բայց որ ծրագրի նշաձողը բարձր է, դա այդպես է»,- ասաց վարչապետը:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Լյովա Խաչատրյանը, հարցրեց, թե «ռիսկով տղաներին» կարողանալո՞ւ են ասել, որ ստվերից դուրս գան ու հարկեր վճարեն:
«Ասելու ենք նրանց, ովքեր պետք է վճարեն: Հիմա` ռիսկով են, թե` չէ, դա ինչ կապ ունի»,- պատասխանեց վարչապետը: