|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովոիրդը ինձ առաջարկում են՝ բարձրագույն պաշտոնակն անձանց հոգեբանական բժշկական քննություն անցնեն»,- այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը իսկապես տապալել է ամեն ինչ, ազգային հարցում ոչնչացրել է մեր ազգային իղձերը։ Հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը, հայ ժողովրդին բերել է հսկայական կորուստներ, ավելին, թիրախավորում է Արցախն ու արցախցիներին և չի խոսում անգամ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, և դրան զուգահեռ, հիմա այս իշխանությունը, որը իր, այսպես ասած, կարևոր քայլերից էր համարում ժողովրդավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, ամբողջությամբ թաթախվելով հակաժողովրդավարական գործընթացների մեջ, նաև իրականացնելով կոռուպցիոն հսկայական գործարքներ, տապալել է նաև սա, և դա է պատճառը, որ այստեղից դիվահարված վարքագիծ է դրսևորում, երբ որ պարզ հարց է տրվում, թե ի՞նչ է կատարվում այս կոռուպցիոն երևույթների բացահայտման ուղղությամբ»,- նշեց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում